«Ոչ սովետական միության վերադարձին», «Սե´րժ, քանիսով ծախեցիր Հայաստանը» և նմանատիպ այլ պաստառներով ՀՀ ակտիվ քաղաքացիների մի խումբ այսօր բողոքի ակցիա անցկացրեց Բաղրամյան 26-ի դիմաց՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Նախագահական նստավայրի դիմացի մայթին ընթացող խաղաղ ցույցը վերածվեց քաշքշուկի, երբ քաղաքացիներից ոմանք անցան փողոցն ու մոտեցան նստավայրի դարպասներին: Ոստիկանները՝ շղթա կազմած ետ հրեցին մարդկանց, այդպիսով խցանում ստեղծելով պողոտայում և խանգարելով երթևեկությանը, իսկ ակտիվիստների 7-8 հոգու բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանական բաժանմունք: Այս մասին գրում է 168.am-ը:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ոստիկանների գործողությունը որակեց որպես «անօրինական քայլեր»: Ըստ նրա՝ ժողովուրդը, ընդվզողները պայքարում են ազատության համար, իսկ ազատությունը բարձր է ազգային և պետական շահերից. «Ոստիկանները չեն հասկանում ազատությունն ինչ է, եթե իմանային ազատութունն ինչ է, նման բան չէին անի»:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ ոստիկանները ընդունակ են ծառայել միայն իրենց պետին՝ մոռանալով, որ հասարակական կարգի պահապանն են. «Մարդիկ խաղաղ բողոքի ցույց էին անում, իրենք սկսեցին քաշքշել, աղջիկներին հրել: Անհնարին է որ իրենք փոխվեն, համակագը երբ փոխվի, իրենք էլ կփոխվեն»:
Շարունակությունն` այստեղ: