Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը:
Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Կրթաթոշակն ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միացյալ թագավորությունում մագիստրատուրա ստանալու համար, այլև հնարավորություն է տալիս անդամակցել գլոբալ ցանցին: Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների:
Այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: