Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀԿ գլխավոր շենքի մոտ էին հավաքվել շուրջ 200 ակտիվիստ և իրենց բողոքն էին արտահայտում Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման դեմ:
Մասնակիցներից մեկին' ակտիվիստ Վրեժ Զատիկյանին, ոստիկանությունը բերման ենթարկեց: Քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և այլ ակտիվիստների միջև: Վերջիններս սկսեցին բացականչել. «Ամո'թ»:
Շուրջ 40 րոպե ուշացումով Սերժ Սարգսյանը մտավ ՀՀԿ-ի գլխավոր շենք' շրջանցելով ակտիվիստներին:
Թե ինչ տեղի ունեցավ Մելիք Ադամյան փողոցում ակցիայի ընթացքում, առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում: