Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ, որում քննարկվել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու:
«Հայտարարությունը բխում է մեր պետության շահերից: Այդ հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան պետք չէ փնտրել»:
Շարմազանովն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները Եվրասիական իր գործընկերների հետ: Այդ որոշումը բխում է միմիայն մեր երկրի տնտեսական, քաղաքական շահերից: Բացի այդ' չի դադարեցվելու մեր բանակցությունները եվրոպացի գործընկերների հետ: Այդ առթիվ վարչապետը տեսակետ է հայտնել, որ այդ կառույցները փոխլրացնում են իրար:
«Եթե որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե հասարակության հետ չի քննարկվել այս որոշումը, պետք է նշեմ, որ այն վավերացվելու է ԱԺ-ում, և նման պնդումները անլուրջ են»,- ասում է ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե հնարավո՞ր է' հասարակական ճնշման ներքո որոշումը կասեցվի, Շարմազանովն ասաց, որ ինքը հասարական ճնշում չի տեսնում, իսկ դրսում իրականացվող բողոքի ակցիայի առնչությամբ ասաց.
«Հո կոմունիստական ժամանակաշրջան չի: Բազմակարծություն է. մարդիկ իրենց տեսակետն են հայտնում»: