Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:22-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀն արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի Հայկ Մոսինյանը՝ ծնված 1997թ., Ալավերդի քաղաքում:
Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: