Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ:

 

Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր' առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր' արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին: