Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով դատավարության հերթական դատական նիստը: Նախատեսվում է, որ նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես կգա միջնորդությամբ, որտեղ կառաջարկի Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել իր անձնական և նյութական երաշխավորությունը:
Սիրված դերասան Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ միանում է Զուրաբյանի երաշխավորությանը` կատարելով հետևյալ գրառումը` ես ստորագրում եմ, ու խիղճս էլ ինձ սիրու՛մ է դրա համար: