ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների այն կարծիքներին, թե ԱԳ նախարարի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումը ձևական բնույթ է կրել և Էդ. Նալբանդյանը որևէ հարցի հստակ պատասխան չի տվել:

 

«Նախարարը բավական հրապարակային և բաց պատասխանեց բոլոր հարցերին»,- հայտարարեց Շարմազանովը, հավելելով. «պատգամավորների ցանկացած հարցի նախարարը շատ բաց պատասխանել է, նույնիսկ ասվել են բաներ, որոնք ինձ համար էին նորություն և այդ իմաստով, կարծում եմ իմ ընդդիմադիր գործընկերները ինֆորմացիա ստանալու կամ դժգոհելու առիթ չունեին, այլ բան է՝ պատասխանի հետ նրանք համամիտ են, թե ոչ»:

 

Անդրադառնալով ԱԳ նախարարի հետ հանդիպումը դռնփակ կարգով անցկացնելու որոշմանը,՝Աժ փոխխոսնակը մեկնաբանեց, թե այդ ձևաչափն ընտրվել է ավելի արդյունավետ քննարկում ունենալու նպատակով և ոչ թե հասարակությունից ինչ-որ բան թաքցնելու:

 

Հեղինակ` «Փաստինֆո»