Pastinfo.am ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մասին կարծիք հայտնելը Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների կամ գործառույթների մեջ չի մտնում: Այս մասին հայտնեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե ինչ ակնկալիքներ ունի նա այս հանձնաժողովից:

 

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Կ.Անդրեասյանի, իրենք դրա անհրաժեշտությունը տեսնում են հատկապես դատական համակարգի բարեփոխման տեսանկյունից:

 

Նա նշեց նաև, որ ՄԻՊ գրասենյակը, գործընթացների զարգացմանը զուգընթաց, հանրությանը և պատշաճ մարմիններին կներկայացնի իր դիրքորոշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև իր գնահատականները այլոց առաջարկների և արձանագրված արդյունքների վերաբերյալ:

 

Հեղինակ`  «Փաստինֆո»