Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ սպանվել է 22-ամյա մի ալևի: «Ստամբուլում Գեզիի ցույցերից հետո ոստիկանների մահաբեր բռնություններն առանց ընդհատվելու շարունակվում են:

 

Այս անգամ ոստիկանության թիրախում 22-ամյա Ահմեթ Աթաքանը եղավ»,- գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Հաթայի բողոքի ակցիան նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին:

 

Ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի ժամանակ էլ սպանվել է Ահմեթ Աթաքանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների' երիտասարդը սպանվել է գլխի շրջանում ստացած գազային պարկուճից ստացված վնասվածքի հետևանքով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշենք, որ Գեզիի ցույցերի ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել էր 5 ցուցարար:

 

Հեղինակ`  «Փաստինֆո»