ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները և կոչ անում ՀՀ իշխանություններին երաշխավորել, որպեսզի քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրավունքից օգտվեն առանց մտավախության, որ իրենց նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել։

 

Հայտարարությունում ասվում է հետևյալը.

 

«ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից սկսած: Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են:

 

Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին:

 

Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի»: