Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք. «Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը (վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչի պաշտոնում) և Սասուն Աբրահամյանը 2013 թվականի օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2013 թվականի հուլիսի 26-ին Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում նույն դեռահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ 141-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»: