irakan.info Միացյալ նահանգների խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ United Airlines-ը, տոմսեր է վաճառել 0 դոլարով:
Թե որքան անվճար տոմսեր են պատվիրվել ծրագրային խափանման պատճառով, դեռ հայտնի չէ, սակայն ընկերությունը խոստացել է տրամադրել տոմսերը: Հինգշաբթի օրը, ծրագրային խափանումից հետո, ընկերությունը փակել է իր կայքը և հետաձգել հեռախոսային պատվերները:
BBC-ն գրում է, որ ավիաընկերության բախտավոր ուղևորները, ովքեր թռիչքներ են պատվիրել ընդհուպ մինչև Հավայան կղզիներ, կվճարեն միայն անվտանգության գումարը՝ 5-10 դոլար: