Վոլգոգրադի մարզում կայացել են ռադիացիոն և քիմիական պաշտպանության զորքերի զորավարժություններ, որոնց մասնակցել են 1000 մարդ և 120 միավոր ռազմական տեխնիկա:

 

Զորավարժությունների ընթացքում փորձարկվել է նոր հրանետ արկ, որը հատուկ սարքի միջոցով կրակելուց հետո ստեղծում է այսպես կոչված «ծավալային» պայթյուն: Կրակոցից անմիջապես հետո զգալի մակերեսի վրա սկզբում ցողվում է դյուրավառ նյութ, որից հետո տեղի է ունենում արկի պայթյունը: Այս զինատեսակի հարվածային հեռավորությունը հասնում է մինչ 6 կմ-ի:

 

«Ռոսիա -24» հեռուստաալիքի փոխանցմամբ զորավարժությունների ընթացքում իրականացվել է 50 կրակոց և խոցվել է 40 թիրախ:

 

 

Հեղինակ` «Փաստինֆո»

 

 

Տեսանյութը` ստորև