Սեպտեմբերի 15-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արկադի Ա.-ին, որը ապրիլի 9-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

 

Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն: