ԳԱԼԱ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթը շարունակում է մնալ սկանդալների կենտրոնում: Մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը, որոշել է հետեւողականորեն զբաղվել մրցույթի ժյուրիի ծախված լինելու մասին հրապարակումների հետքերը հայտնաբերելու գործով: Հետաքննությունն իրականացվելու է միանգամից մի քանի երկրներում:

 

Շվեդական թերթերից մեկի հրապարակումն է հիմք հանդիսացել, որ Եվրոպայի հեռարձակողների միությունը լրջորեն սկսել է զբաղվել այդ գործով:

 

Հոդվածում անանուն երկրի պատվիրակության ղեկավարը պնդում է, որ մի քանի մասնակից երկրների ներկայացուցիչներ իրեն առաջարկել են գումար այն բանի դիմաց, որ տվյալ երկրի մասնակցին ժյուրիի ներկայացուցիչը նշանակի բարձր գնահատական: Մասնավորապես Ադրբեջանի պատվիրակությունը խոստացել է, որ ծառայությունների դիմաց տրված գումարը կբավականացնի մի ամբողջ տարի անդարդ ապրելուն:

 

Բացի Ադրբեջանից, եւս երեք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ արել են նման առաջարկ:

 

Մանրամասները` այստեղ