ՀՀ Նախագահին է ներկայացվել Զարուհի Նախշքարյանի թեկնածությունը' Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:Միաժամանակ Արդարադատության խորհուրդը առաջարկում է երկրի ղեկավարին դադարեցնել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նրա լիազորությունները:

 

Ըստ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի հաղորդագրության, այս մասին որոշում է կայացվել ՀՀ արդարադատության խորհրդի սեպտեմբերի 13-ի նիստում: