HayNews.am  Սեպտեմբերի 18-ին' ժամը 14:30-ին, Դավիթ Անհաղթի 23 հասցեում (Աճուրդի կենտրոն) տեղի կունենա Երկրորդ կարգի հաշմանդամ Աշխեն Մարգարյանի բնակարանի հարևանությամբ գտնվող տարածքի աճուրդը:

 


Հիվանդության պատճառով ոտքից զրկված 48-ամյա կինը Եղեգնաձորի Սեւակի 9-րդ շենքում փոքրիկ սենյակ է վարձակալել ու հրուշակեղենի արտադրամաս հիմնել: Փոքրաթիվ աշխատակազմով, որոնց մեջ նույնպես հաշմանդամներ կան, պատվերով տորթեր ու այլ անուշեղեններ է պատրաստում: Տնից արտադրամաս «ճանապարհը» հաշմանդամ կինն անցնում է գրեթե սողեսող, բայց արդեն համակերպվել է:

 

 

Իր բնակարանի հարևանությամբ երրորդ հարկում 43 քմ ազատ տարածք կա: Վայոց Ձորի մարզպետից խնդրել է այդ տարածքն իրեն տրամադրել, ավելի նախընտրելի է, վարձակալել:

 

 

Մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն, այստեղից պատասխանել են, թե տարածքը սեփականաշնորհման գործընթացում է: Հետո ավելի ուշ տեղեկացել են, որ երրորդ հարկի տարածքը, 600 քմ մակերեսով նկուղի հետ ընդգրկվել է մեկ փաթեթում ու աճորդի է հանվելու: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 18-ին, մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլ 600 հազար դրամ:

 

 

Արդեն քանի տարի պետական դռները թակելով եմ զբաղված: