Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Մոսկվա քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Նախագահ Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարեւոր է համարել հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյուններից' հավելելով, որ այն խորհրդանշում է նաեւ մեր ժողովրդի միասնությունը եւ պատմական հայրենիքի հետ անսասան կապը:

 

Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը, Հայաստանի, Արցախի եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի, ռուսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: