Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղի դպրոցի ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը եւ իր ընկերները մանկության տարիներին շատ են խաղացել Ջուջեւանի ադրբեջանցի միակ ընտանիքի զավակի՝ Շահին Մուստաֆաեւի հետ: Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում: Շահին Մուստաֆաեւը արդեն 5 տարի Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարն է: Նա Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել) ստացած գիտելիքներն այժմ օգտագործում է Ադրբեջանի տնտեսության զարգացման համար: Եղիշե Պետրոսյանը Նոյեմբերյանի Կարմիրգյուղ սարում լուսանկարել է 1979 թվականին Շահին Մուստաֆաեւի կողմից ծառի բնին կատարած փորագրությունը: 14-ամյա պատանին, ապագա նախարարն իր անունը ծառին փորագրել է հայերեն տառերով եւ հայկական ձեւով՝ «Շահեն»:

 

Նրա հայրը սարում Ջուջեւանի խորհտնտեսության հորթապահ էր, այդ ընտանիքի քոլիկը եղել է լուսանկարում պատկերված բեռնատար մեքենայի տեղում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ