Henaran.am ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի են տվել կրթության և գիտության վերաբերյալ ծրագրի գրագողության մեղադրանքով: Բագրատյանը, սա որակում է «քաղաքական բացահայտ պատվեր»:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ ինքը ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում անդրադարձել էր նաև գիտության ու կրթության զարգացման հարցին: Ապա իր ու Հակոբ Կարապետյանի համատեղ ծրագիրը Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղադրել է իր էջում, իսկ Մանե անունով ինչ-որ կին սրա համար մեղադրել է Բագրատյանին:

 

«Հեղինակային իրավունքի հարց չի կարող լինել»,-հայտարարեց Բագրատյանը՝ նշելով, թե սրա հետեւում վարչապետական թիմն է կանգնած :