Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գնացքը բախվել է երկհարկանի մի ավտոբուսի, ինչի հետևանքով ավտոբուսի ուղևորներից 6-ը զոհվել են, 11-ը՝ վիրավորվել: Իշխանությունների տվյալներով, գնացքի ուղևորները չեն տուժել, հայտնում է RBK-ն:

 

Կանադական լրատվամիջոցների հաղորդմամբ, ավտոբուսի առաջնամասը հարվածից պոկվել է:

 

Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ: