Փակ Շուկայի հարցը կարող է լուծվել իրավական տիրույթում: Ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը' արձագանքելով Փակ շուկայի խնդրին:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ մեր օրենսդրության մեջ կան ոչ միայն այն մեխանիզմները, որոնք վերաբերվում են կանոնակարգմանը, այլ կան նաեւ բավականին կոշտ պատիժներ' մատնանշելով քրեական օրենսգրքի 315 1, 2 –րդ մասերը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ խոսքը վերաբերվում է ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունը իրականացնող կազմակերպությանը եւ այն անձանց, որոնք պարտավոր էին հետեւել շինարարության եւ ապօրինի լինելուն: Արդյոք իրավական տիրույթում հնարավո՞ր է հասնել հաջողության, եթե շինարարության մեծ մասն իրականացվել է, ասաց.«Խորապես համոզված եմ եւ լավ իմանալով օրենսդրությունը ՝ կարող եմ ասել օրենսդրական հնարավորություններ միշտ կան»: