Սեպտեմբերի 20-ին' ժամը 03.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա դիզվառելիքի արտահոսք:

 

Անհրաժեշտ է փրկարարներիօգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՖորդՏրանզիտ» մակնիշի 09LU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «ՖորդՏրանզիտ» ավտոմեքենայի վարորդ՝ Իսպանիայի Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնված ՋուաոՄաքեադը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

 

Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոմեքենայի դիզվառելիքի արտահոսքի դադարեցում և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: