Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 

Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված «պանելային» բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։

 

«Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածել ենք այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար»,– նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին և հավելել, որ ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները տարբեր են լինելու։