Galatv.am Այսօր գիշեր՝ սեպտեմբերի 21-ին, մոտ 25 կովկասցիներ կրակահերթ են բացել Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովի փողոցում գտնվող գիշերային ակումբի վրա: Ինչպես հաղորդում է “Шум” ինտերնետ գործակալությունը, արձակած գնդակները կպել են ակումբիի անվտանգության աշխատակիցներին և հաճախորդներին, սակայն տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ըստ ականատեսների՝ անհայտ անձինք մի քանի հարյուր կրակոց են արձակել, որից հետո փախուստի են դիմել Սադովոյ փողոցով: Արդյունքում կոտրվել են 3 մեքենաներ, փողոցում մնացել են արկեր և փամփուշտներ:

«Մենք ստացել ենք 2 հեռախոսային զանգ: Մեզ հայտնել են, որ Դումսկոյ փողոցում անհայտ անձինք կրակ են բացել ենթադրաբար օդաճնշական և տրավմատիկ զենքերից»,- գրում է լրատվականը: Հայտնի է միայն 1 տուժածի մասին, ով ոտքից վիրավորվել է տրավմատիկ զենքից:Տեղի ունեցածի պատճառները առայժմ պարզ չեն: