Հյուսիսային Օսեթիայում 16-ամյա տղան ավտոմեքենայի դռնից կախված ոստիկանին քարշ է տվել ավելի քան 300 մետր:
Ինչպես հայտնում է Life News-ը, ճանապարհատրանսպորտային տեսուչները մայրուղու վրա կանգնեցրել էին BMW մակնիշի մի ավտոմեքենա, որը շարժվում էր մեծ արագությամբ: Ոստիկանները, նկատելով, որ ղեկին անչափահաս տղա է, խնդրել են նրան, որպեսզի նա դուրս գա ավտոմեքենայից և ներկայացնի փաստաթղթերը: Անչափահասը, ցանկանալով խուսափել պատժից, միանգամից նստել է մեքենան և փորձել փախչել:
Տեսուչը, փորձելով կանգնեցնել անչափահասին, բռնվել է ավտոմեքենայի դռնից և տղան նրան 300 մետր քարշ է տվել: Տեսուչը կենդանի է մնացել, իսկ անչափահասին ձերբակալել են և քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ: