Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում' պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակն էր: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանից 168.am-ը հետարքրքվեց, թե ի՞նչ է նա զգում տարիներ անց' գալով իր ֆակուլտետ: Ի պատասխան Սփյուռքի նախարարը նշեց, թե ԵՊՀ-ն իր համար յուրօրինակ նշանակություն ունի. «Համալսարանն ինձ համար մնացել է անփոխարինելի բոլոր պաշտոնների, բոլոր աշխատանքների մեջ: Համալսարանին եմ պարտական հատկապես իմ քաղաքական կենսագրությունը կերտելու առումով: Իրավագիտական գիտելիքներն ինձ օգնել են, որպեսզի ես տարբեր պաշտոններում կարողանամ ճիշտ որոշումներ կայացնել: Իրավագիտական ֆակուլտետն ինձ համար նաև թև ու թիկունք դարձավ ծանր տարիներին, երբ մենք նոր-նոր օրենսդրություն էինք ստեղծում, իսկ իրավագիտական գիտելիքներն ինձ օգնեցին հարյուրավոր օրենքներ գրել»: Մենք հետաքրքվեցինք նաև, թե ինչպիսի՞ ուսանող է եղել Հ. Հակոբյանը: Ի պատասխան նա նշեց, թե որպես ուսանող գերազանց է սովորել, որովհետև սիրում է սովորել. «Ես այսօր էլ սովորում եմ: Վայ այն մարդուն, ով գիտի, թե ինքը ամեն ինչ գիտի: Եթե սովորում ես, պետք է միշտ գերազանց սովորես»:
Առաջարկում ենք նաև
19/06/24 15:38
Այսօր բանակում ծառայող շատ սպաներին ասել եմ՝ ժամանակը կգա, իրար աչքերի մեջ կնայենք․ Սրբազան (տեսանյութ)
09/05/24 14:37
Մի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
26/01/23 11:33
«Երաժշտությունը ես եմ»․ այսօր հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
08/08/22 13:50
Այսօր 4000 երեխա ենք կորցրել, ասում են՝ պատերազմ չենք ուզում. Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել հայրենի գյուղը (տեսանյութ)
20/03/22 20:09
«Ոչ պատերազմին». Երեւանում այսօր բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի (տեսանյութ)
11/10/21 15:02
Վրաստանում այսօր սգո օր է (տեսանյութ)
04/10/21 19:15
Այսօր մեզ հավաքել էին՝ կիսվելու հիշողություններով՝ մեր սիրելի Հայկոյի մասին. Արմինկա (տեսանյութ)
02/07/21 23:07
«Դու ուրիշ բանի էիր արժանի, իմ Կարե՛ն ջան»․ հերոսացած Կարեն Գասպարյանն այսօր կդառնար 20 տարեկան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան