Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին):

Առանց ծնողական խնամքի մնացած և դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին:

Նշված կազմակերպությունները կարող են այդ գումարները պահել բանկում։ Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաներին պահելու համար։ Կազմակերպությունը, երբ երեխան թողնում է այն, նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցում է երեխայի անվամբ բացված բանկային հաշվին: