168.am BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Curiosity մարսագնացը մեծ քանակությամբ ջուր է հայտնաբերել Կարմիր մոլորակի մակերևույթին: Մարսագնացը նմուշ է վերցրել մոլորակի գրունտից, որում ջրի մասնաբաժինը կազմել է 2 տոկոս:

 

Գիտնականները կարծում են, որ մեկ խորանարդ մետր հողը կարող է պարունակել մինչև մեկ լիտր ջուր: Նշվում է, որ նման գրունտը բնորոշ է ողջ Մարսին, ինչը կարող է ջրով ապահովել ապագա բնակիչներին:

 

Միևնույն ժամանակ մարսագնացին չի հաջողվել հայտնաբերել կյանքի համար ամենակարևոր ցուցիչներից մեկի՝ մեթանի հետքեր: Մարսագնացը վեց անգամ փորձանմուշ է վերցրել Մարսի մթնոլորտից, սակայն այդպես էլ չի հաջողվել արդյունք ստանալ: