Ուրալում ավարտվել է այն կնոջ դատական գործն, ով երեխաների մարմինները թաքցրել էր խանութի սառնարանում: Նա այդ երեխաներին ծննդաբերել է տարբեր տղամարդկանցից: Այս սարսափելի պատմությունը ցնցել էր ամբղջ հասարակությունը: Երեխաների մարմինները պատահաբար գտել են սառնարանում' ստուգումներ իրականացնելու ժամանակ: Սկզբում անգամ հնարավոր չի եղել պարզել երեխաների սեռը:

 

Սեպտեմբերի 27-ին երեխաների մորը ներկայացվել է վերջնական դատավճիռը: Ինչպես հայտնում է հետաքննչական խմբի ղեկավար Դանիել Զայնուլինը, երեխաները ծնված են եղել 2008 և 2010 թվականներին:

 

Նա երեխաներին սպանել է ծննդաբերելուց 1 ժամ անց: Այդ ամբողջ ընթացքում նա աշխատել է այդ խանութում: Պարզվել է, որ կինը խնդիրներ չունի հոգեկանի հետ կապված: Պարզվել է նաև երեխաների հայրերի ինքնությունը: