Այսօր' սեպտեմբերի 27-ին, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք երթով շարժվեցին Մաշտոցի պուրակից մինչև «Փակ շուկա»:
«Մեր Երևանի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ծածկած շուկան որը ոչնչացվում է սեփականատիրոջ կողմից ոչ մշակույթի նախարարությունը, ոչ քաղաքապետանը իրավունք չի տվել քանդելու մեր պատմամշակութային արժեքը:
Ծածկած շուկան մշակությանի և ճարտարապետական ունիկալ կառույց է, որը ոչնչացվումէ սեփականատիրոջ կողմից» հայտարարում էին մասնակիցները և կոչ անում միանալ իրենց պայքարին:
Նշենք, որ երթի մասնակիցներն ունեին իրենց ձեռքերին պաստառներ, դրոշներ և ազգագրական երգեր էին կատարում:
Ինչպես միշտ այս անգամ ևս Փակ շուկայի մոտ էին հավաքվել շուկան կառուցապատող Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, ովքեր իրենց ձեռքներին ունեին պաստառներ'«Ոչ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ վարձու ընդդիմախոսներին» գրություններով: