ՀՀ Վայոց Ձորի մարզի Փոռ համայնքի տարրական դպրոցն այս տարի փակվել է: Համայնքապետ Մեսրոպ Բադալյանի խոսքով՝ փակման պատճառն այն է, որ այս տարի գյուղում առաջին դասարանցի չկար:

«Բայց 7 աշակերտ ունենք, որոնք հաճախում են հարևան համայնքի դպրոց: Գյուղում ժողովուրդ չկա: Գնում են կա՛մ Ռուսաստան, կա՛մ եվրոպաներ: Շատերն էլ չեն ամուսնանում: Եվ մեր իշխանությունների կողմից ոչինչ չի արվում: Ի՞նչ անեմ, չթողնե՞մ՝ գնան, բա մնան, ո՞նց ապրեն: Միջոց չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատել է համայնքապետը:

Նշենք, որ Փոռն ունի 161 բնակիչ: Նրանց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է ու հողագործությունը. «Բայց միսը կա, սպառող չկա, բանջարեղենը, միրգը կա, շուկա չկա: Չի սպառվում գյուղացու ոչ մի ապրանք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: