Սիսիան գետի վտակ Գիժ գետի վրա «Աքսատի» ընկերությունը պատրաստվում է կառուցել «Արևիս-1» անունով փոքր ՀԷԿ: Վերջինս ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել ՀԷԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատականը:
Նախատեսվում է իրականացնել մոտ 700. 000 դոլարի ներդրում՝ 620 կվտ հզորությամբ կայանի համար : Ըստ հաշվարկների՝ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը կկազմի մոտավորապես 5 դրամ:
«Աքսատի» ընկերության հիմնադիրը Լուսինե Ադոնցն է: