«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաև Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանված։ Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Սակայն դեռ գնորդ չունի։ ՀՀ ՊՆ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքն այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ։
Ակնհայտ է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել, ապակիները կոտրված են, տեսքը՝ անխնամ։ Սակայն ամենակարևոր ցուցանակը մինչ օրս դեռ պահպանվում է՝ «կանգնիր, կկրակեմ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: