«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփան Մնացականյանի ղեկավարած Ազգային վիճակագրական ծառայությունն ամենատարրական ապրանքները ևս գնում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: Օրինակ՝ վերջերս ԱՎԾ-ն մոտ 110 հազար դրամի կենցաղային և հանրային սննդի նյութեր է գնել՝ անձեռոցիկ, էլեկտրաշիկացման լամպ, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ, մեկուսիչ ժապավեն և այլն:

 

Բացի այդ՝ ԱՎԾ-ն ՀՀ պետբյուջեի հաշվին գնել է 2 լիտր էթիլ սպիրտ, 4.5 կգ լվացքի փոշի և այսպես շարունակ»: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: