ԳԱԼԱ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հ. Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, եւ որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցեց Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը' խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: