Կարծես թե Զարուհի Փոստանջյանի թեման փակելու ժամանակն է... Ինչ ասացինք և ինչպիսի մտածումներ ունեցանք՝ բավական է... Ոմանք հիացան, ոմանք զայրացան, ոմանք այս ամենի մեջ տեսան իշխանությունների պատվերը... Չհերոսացնենք Զարուհուն և ոչ էլ չափազանց նվաստացնենք...

 

Այլ հիշենք, որ Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը քննադատում էին ՀՀ Նախագահին, մասնավորաբար Սերժ Սարգսյանին, քննադատում էին անխնա... Սրանց էր միանում նաև տխրահռչակ Արամ Գասպարիչ Սարգսյանը... Հիմա Շավարշ Քոչարյանը փոխնախարար է, Վիկտոր Դալլաքյանը շատ բարձր պաշտոն է վարում նախագահի աշխատակազմում, իսկ Արտաշես Գեղամյանն էլ ՀՀԿ-ական պատգամավոր է... Հա, Արամ Գասպարիչն էլ Արա Աբրահամյանի Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն է...

 

Ժողովուրդն ու մի շարք լրատվամիջոցներ էլ ընդամենը մանրադրամ են այս մեծ խաղում...
Հուսանք, որ առաջիկայում Զարուհին բարձր պաշտոն կունենա, կամ էլ նրա բանկային հաշվին մի շատ մեծ գումար կավելանա...Դե 4 երեխա ունի, պահել է պետք...

 

 

Լևոն Մութաֆյան