«ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ Է ներկայացրել. «Ավելի լավ Է՝ Զարուհուն ծնող կանչեք»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Մանուկյանի կատակը դուր Է եկել Աժ պատգամավորներին։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենևին Էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել Է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ։ Մինչ այդ, ինչպես «ժողովուրդ»–ը տեղեկացավ ՀՀԿ-ն պատրաստվում Է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին։ ՀՀԿ երիտթևը մտադիր Է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել։ Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները ԱԺ-ում Փոստանջյանին Ջեյնաբ Էին ասում»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: