«Հրապարակ» «Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում Է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը, որը ՎՊ նախագահ Էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Թեև օրենքն անձին թույլ Է տալիս երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այս պաշտոնը, սակայն ՎՊ 2013թ. աղմկահարույց հաշվետվությունից հետո շատերն են կասկածի տակ դնում Զաքարյանի երկրորդ ժամկետի հավանականությունը։
Ըստ գործող օրենսդրության, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը խորհրդարանին Է ներկայացնում երկրի նախագահը, իսկ Ազգային ժողովը որոշում Է՝ հաստատել կամ չհաստատել այդ թեկնածությունը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Խորհրդարանի կուլիսներում խոսվում Է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, ինչքան Էլ որ դա ոմանց դուր չգա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: