Կարսում գտնվող Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում, գրում է еrmenihaber.am-ը: Հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ անգամ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների ցուցակը: 2014 թվականի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը, ընդգրկված են 41 երկրների 67 հուշարձաններ: Այդ հուշարձանները վտանգված են և ունեն հատուկ պահպանության կարիք:
Թուրքական «Թելալ» լրատվական կայքը հայտնում է, որ այդ ցուցակում է նաև Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:
Ամերիկահայ Քրիստինա Մարանջըն, որը շուրջ 10 տարի զբաղվելի է այդ տաճարի ուսումնասիրությամբ, նշել է, որ սահմանի մոտ և զինվորական շտաբի տարծքում գտնվելու պատճառով տաճարն ուսումնասիրելը, այնտեղ գնալը շատ դժվար է եղել: «Իմ հիմնական նպատակը տաճարի պահպանությունն է: Տաճարի հարավային պատը քանդված է: Հույս ունեմ, որ ցուցակում ընդգրկվելով հատուկ պահպանության կարիք ունեցող եկեղեցուն Անիի և Աղթամարի պես վերաբերմունք կցուցաբերվի», - նշել է մասնագետը:
Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի Թուրքիայի տարածքում։ Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը' 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22,0 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները' ակնահաճո համաչափություններով: Մրենը պահպանության խիստ կարիք ունի, քանի որ դրա վիճակը ծայրաստիճան վատթարացել է վերջին տարիներին:
Կարսի Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկում
19:22 - 9.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
20/11/20 21:41
Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը
23/01/20 21:36
Հայկական տառարվեստը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
06/12/17 14:49
Հայկական «Քոչարի»-ն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում
27/11/14 11:19
Հայկական լավաշի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ոտքի է հանել թուրք-ադրբեջանական տանդեմին
04/02/14 17:00
Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ ի ցանկում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան