Հայ-թուրքական հարաբերությունների վերականգմանն ուղղված բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի կողմից օկուպացված հողերը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի արտգործնախարարի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում. տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

 

Դավութօղլուի խոսքերով' Անկարան 4 տարի առաջ փորձում էր վերականգնել հարաբերությունները Երևանի հետ, սակայն հայկական կողմի պատճառով բանակցություններն ընդհատվեցին:

 

Թուրք արտգործնախարարի խոսքերով' հայ-թուրքական երկխոսությունը պետք է ընթանա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ զուգահեռ: