Վրաստանի Խոբիի շրջանի գյուղ Խորգայում ոանցագործ խմբավորման անդամին ձերբակալելու համար անցկացված հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է ոստիկանության աշխատակից Դավիթ Դեմուրիան և վիրավորվել է 4 ոստիկան: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի ՆԳՆ հայտարարությունից, ոստիկանության վիրավոր աշխատակիցների վիճակը գնահատվում է կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Բախումների ընթացքում զոհվել է մեկ հանցագործ և մեկը ձերբակալվել էր մինչ այդ: Իսկ 3-րդը' Թեյմուրազ Օգուջավան, ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության հավանական է, որ անցել է սահմանից այն կողմ և գտնվում է Աբխազիայում: Ներկայացնում ենք Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած բացառիկ տեսանյութը հատուկ գործողության վայրից:
Տեսանյութը՝ shamshyan.com-ում: