Ընտանեկան բռնություների հերթական դեպքն է արձանագրել Մաղաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. 55-ամյա բնակիչը Հրաչիկ Հովհաննիսյանը, քրեական գործի նյութերի համաձայն, բռնություն է գործադրել իր նախկին կնոջ նկատմամբ: Նախկին ամուսինների միջև հերթական վիճաբանությունը տեղի է ունեցել 2013թ. հունիսի 18-ին' կեսգիշերին մոտ:

 

Ըստ առաջադրված մեղադրանքի,, վեճի ընթացկում Հ.Հովհաննիսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին և այրել վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով:

 

Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որի համար, ի դեպ՝ որպես պատիժ է նախատեսվում տուգանքի ձեւով:

 

 

 

 

«Փաստինֆո»