Համացանցում ԱՄՆ-֊ից ինչ-֊որ մեկը աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր։ Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 

Հարցի շուրջ TESADASHT.am-ի թղթակիցը փորձեց խոսել Մատենադարանի տնօրենի հետ, սակայն մեզ տեղեկացրին, որ նա նոր է վերադարձել գործուղումից և դեռ աշխատանքի չի եկել։

 

«Նա երեկ է վերադարձել գործուղումից և դեռ աշխատանքի չի եկել»։

 

Իսկ հարցին' արդյոք նրանք տեղյակ են աճուրդի մասին, պատասխանեցին, որ այդպիսի լուրերից տեղյակ չեն։

 

«Նման խոսակցություն դեռ չի տարածվել Մատենադարանում։ Մենք տեղյակ չենք»,֊ ասաց Մատենադարանի աշխատակիցը։