Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան' 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4աստիճանով:

 

Երևանում հոկտեմբերի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում' 15-20մ/վրկ, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: