Euromag-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 18-ից Շենգենյան գոտում մնալու տևողության երկարաձգման նոր կանոններ են գործում:
Դրանք վերաբերվում են Շենգենյան գոտու երկրներում հաճախակի ճամփորդողներին:
Եթե սրանից առաջ ճամփորդողը կարող էր Շենգենյան գոտում անցկացնել տարվա առաջին կեսի վերջին 90 օրերը և երկրորդ կեսի առաջին 90 օրերը, ապա այժմ` յուրաքանչյուր ճամփորդի համար անցկացված օրերի քանակի վերաբերյալ առանձին հաշվարկ կիրականացվի: