Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույց է տվել ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից սպանված Եգոր Շերբակովի ընկերուհի Քսենիա Պոպովան: Պատասխանելով հաղորդավարի մի շարք հարցերին` Պոպովան պատմել է սպանության մանրամասները:
Պոպովան նշել է, որ ինքը, հանձին Զեյնալովի, ճանաչել է իր ընկերոջ մարդասպանին: Պոպովան նշել է, որ սպանության օրը Զեյնալովը խոսում էր ռուսերեն, տիրապետում էր լեզվին և շատ լավ էլ ռուսերեն հայհոյում էր: Աղջիկը չի ցանկացել մեկնաբանել ադրբեջանցու հայհոյանքները` նշելով, որ դրանք ոչ ցենզուր բնույթի են եղել: Պոպովան հավելել է, որ ինքը երբեք չի ճանաչել և չի էլ պատրաստվում ճանաչել Օրհան Զեյնալովին` դրանով հերքելով տարածված լուրերն այն մասին, թե ինքը ծանոթ է եղել մարդասպանի հետ: Պոպովան հայտարարել է, որ ինքը վախենում է իր կյանքի համար, թեպետև իր հասցեին կոնկրետ սպառնալիքներ չեն հնչել որևէ մեկի կողմից:
Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև: