Շաբաթ ուշ երեկոյան հորդառատ անձրևները Դոնի-Ռոստովում մի շարք տներ և փողոցներ են հեղեղել: Այս մասին հաղորդում է РИА «Новости» -ին: Առավել տուժել են Ֆաբրիչնայա, Բեզիմյանայա Բալկա և Ալեքսանդրովսկի փողոցները:

 

«Այս պահի դրությամբ աղետի հետևանքները վերացնելու ոււղությամբ գործի է դրվել քաղաքի փրկարարական ծառայության 6 մարտական հաշվարկ: Ռոստովի հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի հաշվարկներով՝ մոտակա ժամերին անձրևը կարող է վտանգավոր չափերի հասնել:

 

Օդերևութաբանները հաղորդում են, որ այսպիսի եղանակային պայմանները կպահպանվեն մինչև կիրակի առավոտ: Խնդրվում է բոլորին քաղաքի փողոցներում ուշադիր և զգույշ լինել», -հաղորդում է գործակալության աղբյուրը:

 

Ականատեսների խոսքերով՝ Դոնի-Ռոստովի կենտրոնական հատվածում մարդատար ավտոմեքենաները մինչև ապակիները հայտնվել են ջրում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»