Լիբիայի նախկին նախագահ հանգուցյալ Մուամար Քադաֆիի այրին պահանջել է ցույց տալ իր ամուսնու գերեզմանի տեղը: Միջազգային հանրությանն հղած բաց նամակում, որը հրապարակել էր «Голос России»-ն, Սաֆիա Ֆարքաշը դիմել է Աֆրիկյան միությանը' պահանջելով հետաքննել գեներալ Քադաֆիի մահվան հանգամանքները. գրում է BBC-ն:

 

«Մարդու իրավունքները պաշտպանող Միջազգային կազմակերպություններից պահանջում եմ օգնել ինձ կապ հաստատել որդուս' Սեյֆ ալ Իսլամի հետ, ով իզոլացվել է մեր ընտանիքի մյուս անդամներից նրան ձերբակալելու օրվանից' հաշվի առնելով, որ նա մեղավոր չէ իրեն ներկայացված մեղադրանքներից ոչ մեկում»,-հայտնել է Քադաֆիի այրին:

 

Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆին սպանվել էր ապստամբների ձեռքով Սիրթա քաղաքից փախուստ կատարելու պահին, երբ նրա ավտոշարասյունը ռմբակոծվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Նա սպանվել էր տեղում, իսկ մարմինը հողին էին հանձնել անապատում անհայտ մի տեղ:

 

Նրա այրին այս պահին աքսորի մեջ է ապրում: